30.11.2023|
11:11
Երբ հետադարձ հայացք եմ ձգում անցած-գնացած վերջին տարիներին, հատկապես երբ մտքում վերակենդանացնում եմ վերջին առնվազն երկուսուկես տասնամյա անցուդարձերի, իրադարձությունների հուշ-հիշողություններս, հասկանում եմ, համոզվում եմ, որ մենք երբեք ընդդիմություն չենք ունեցել։ Իսկ այն, ինչ կար ընդդիմություն անվան տակ կամ նրանք, որ հանդես էին գալիս ընդդիմության անունից, որևէ աղերս չեն ունեցել իրական ընդդիմության հետ։